Մարտի 8-9 Երևանում էին իսպանացի սննդաբաններ` բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոսի աստիճան ունեցող Անտոնիո Էսկրիբանո Օկոն, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում:

Նշենք, որ սեմինարին մասնակցում էին Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության մասնակից ակումբների և տարիքային բոլոր հավաքականների բժշկական անձնակազմերը, ինչպես նաև ազգային և բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց օգնականները և դարպասապահների մարզիչները: Իսպանացի մասնագետները սեմինարի ընթացքում ներկայացվեցին այն հիմնական դրույթները, որով պետք է առաջնորդվեն թիմերի մարզչական և բժշկական անձնակազմերը: