Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ Գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցնի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 34-ամյա գիտնական-հետազոտող Արտակ Փիլոյանը։

Թեկնածուական թեզը Փիլոյանը 2018թ-ին պաշտպանել է Երևանի պետական համալսարանում՝ ասպիրանտուրան համատեղելով Բռնոյի (Չեխիա) Մասարիկի համալսարանում։ Տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ ունի միջազգային հեղինակավոր ամսագրերում։

Դասավանդած թեմաները՝ Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, Գեոտվյալների հենքեր, Քարտեզների ձևավորում ArcGIS-ում, Գեոտեղեկատվական տեխնոլոգիաները սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում։

Ամուսնացած է, ունի դուստր։