ՌԴ իրավապահները ռեյդեր են անցկացնում ադրբեջանցի մեծահարուստ, միլիարդատեր Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ», «Մոսկվա» և «Ֆուդ Սիթի» շուկաներում:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ուժայինների թիրախում Գոդ Նիսանովն է, որի կարողությունն ըստ Forbes-ի գնահատվում է $3,3 մլրդ, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ Նիսանովին հորդորել են խոշոր նախագծեր ֆինանսավորել Մոսկվայում, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ այլևս մտադիր չէ ներդրումներ անել Մոսկվայում և դուրս է բերում իր միջոցներն արտերկիր:

Ըստ որոշ տեղեկությունների, Նիսանովը կարող է քրգործի ֆիգուրանտ դառնալ՝ ապօրինի բանկային գործունեության և ապօրինի միգրացիայի գործով: