Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։

Այդ մասին լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

«Նախարարը որպես վկա հարցաքննվել է»,- ասել է Լուսինե Մարտիրոսյանը: