«Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն» ֆեյսբուքյան էջը գրում է.

«Ֆրանսահայ մշակութային միությունը Հայաստանին կվերադարձնի «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության 64 ֆիլմերի պոզիտիվ ժապավենները: Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունն իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում UCFAF-ին պատրաստակամության և ազգային արժեքները դեպի իր հայրենիք ճանապարհելու համար։ Շնորհակալ ենք։

Այս պահին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները փնտրում են տարբերակներ՝ ֆիլմերը Հայաստան տեղափոխելու համար։ Իսկ Հայֆիլմ անունը պահպանելու և հենց այդպես կոչելու համար լրագրողներին ևս շնորհակալություն։ Մեր ջանքերը փաստորեն զուր չեն անցել»։