AppleColgate ընկերության հետ համատեղ արհեստական ինտելեկտով նոր ատամի խոզանակ է ներկայացրել:

E1 «խելացի» ատամի խոզանակը վերահսկում է ատամների մաքրման գործընթացը, այն օգտագործողին ցույց է տալիս այն հատվածները, որոնք առանց մաքրելու են մնացել: Սարքը նաև կարող է կազմել բերանի խոռոչի քարտեզը, իսկ ստացված տվյալները՝ բեռնել սմարթֆոնի մեջ: Բացի այդ, մշակողները E1-ում երկու հատուկ խաղ են տեղադրել, որոնցում խոզանակը վերահսկիչի գործառույթ է կատարում: «Վաստակած» մետաղադրամների քանակը կախված է նրանից, թե որքան երկար է մարդը մաքրում ատամները:

Ատամի խոզանակի մարտկոցը նախատեսված է տաս օրվա համար՝ առանց վերալիցքավորման: Նոր սարքի արժեքը 99.95 դոլար է: