Հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը Մոսկվայի Վիխինո թաղամասում տրանսպորտային հանգույց և առևտրի կենտրոն կկառուցի: Նախագծի մասին տեղեկությունը ներկայացվել է Կաննում՝ MIPIM-2019 ցուցահանդեսի շրջանակում:

Նախագծի ընդհանուր մակերեսը կկազմի 106,000 քմ, որից 70,000 քմ կզբաղեցնի առևտրի կենտրոնը, մնացածը՝ 8-հարկանի կայանատեղին, ինչպես հայտնի է դարձել «Տաշիրի» շնորհանդեսից, գրում է «Վեդոմոստին»: