Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքի սրճարանները:

Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Մինչ այդ, որոշումը ստանալուց հետո «Montale Lounge Cafe»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել էր, որ այդ որոշումը միակողմանի է.

«Որոշումը միակողմանի է, մեզ հետ չեն խորհրդակցել, մեր կարծիքը չեն հարցրել, հանրային քննարկում չի եղել։ Պայմանագրի մասնակի խզում է, ինչը ենթադրում է անձանց տարածքների զավթում։ Սա այլ կերպ կոչվում է խլել, այո, կուլտուրական ձևով մեզանից խլում են մեր ունեցվածքը»,- ասել է նա։ Այս մասին գրումէ Tert.am-ը։

Իսկանդարյանը շեշտել էր, որ երբ տարածքը վարձակալել են, իրենց որևէ մեկը տեղյակ չի պահել, որ ինչ-որ մի պահի կարող են նման խնդիրներ առաջանալ։ Նա անթույլատրելի էր համարել քաղաքային իշխանության նման գործելաոճը, այսինքն` այն, որ միայն լիազորագիր են ներկայացնում՝ ծանուցելով քանդման մասին։ Ավելին՝ Ա. Իսկանդարյանը նկատել էր, որ իրենց՝ տարածքի վարձակալման ժամկետը չի ավարտվել։