Վրաստանի բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ ավարտվել են, շուտով համաձայնագիր կստորագրվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նաթիա Տուրնավան:

«Բանակցություններն ավարտվել են մեր օգտին: Տարանցման գինը բարձրացել է: Տարանցման գինը, որը մեզ վճարում է ՌԴ-ն, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը նվազել..Սա այն դեպքը չէ, որ ինչ-որ մասնավոր բիզնես կարող է հետաքրքրվել այդ այլընտրանքով»,- ասել է Տուրնավանա, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Նա հավելել է, սակայն, որ չի կարող ասել, թե հատկապես որքան է բարձրացել տարանցման գինը, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է:

Ըստ Տուրնավայի, «Գազպրոմի» հետ 2-ամյա պայմանագիր կկնքվի, որը կգործի 2019-2020թթ.: