Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր երեկ հայտնել են կայքի աշխատանքի խափանման մասին: Այս մասին գրում է Downdetector-ը։

Խնդիրը նկատվել է միանգամից մի քանի երկրներում: Խափանումներ են գրանցվել գլխավորապես ԱՄՆ-ի արևելյան ափի տարածքում:

Նշվում է, որ սոցկայքի աշխատանքի խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև Ֆիլիպիններից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից ու եվրոպական մի շարք այլ երկրներից:

Տեխնիկական խնդիրների պատճառների մասին տեղեկություններ չկան: