Արշալույս գյուղում մեծ քանակի ապօրինի զենք է հայտնաբերվել
Դատարանի որոշմամբ խուզարկության արդյունքում Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում