Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը, որտեղ Թուրքիան մտադիր էր քրդերի դեմ մարտական գործողություն իրականացնել։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։

«Ռուսական զորքը, որը տեղակայված է Քեֆեր Ջեննե գյուղի մոտակայքում, փոքր խմբերով շրջանից դուրս է բերվում»,- նշված է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ ռուս զինվորականները ուղղություն են վերցրել Սիրիայի բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։