Ուկրաինական «Ազգային կորպուս» կուսակցության ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Չերնիգով այցի ժամանակ։

Հայտնի է, որ ակցիայի մասնակիցները բղավել են «խայտառակություն» և «դո՛ւրս այստեղից», ինչպես նաև բացականչել են «փառք Ուկրաինային»: Ի պատասխան նման ընդունելության՝ Պորոշենկոն ամոթանք է տվել Չերնիգովի բնակիչներին․

«Տեսնո՞ւմ եք, թե ինչպես են նախագահին ընդունում: Ամոթ ձեզ»։

Հայտնի է, որ ակցիայի որոշ մասնակիցներ ձերբակալվել են: