Անխոչընդոտ գործարարության իրականացումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է։

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնից:

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ, թե երբ և ինչպես դիմել պաշտպանին, եթե հարկային կամ մաքսային մարմինը խախտել է քաղաքացու իրավունքը։