Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Քոչարյանը «լիքը կարևոր բան է ասել» իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատական նիստի ընթացքում:

Նա պնդել է, որ գործով վարույթն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կալանքը երկարաձգելը հիմնավորելիս ասել է «այն բոլոր հիմարությունները, ինչ նախկինում են ասել»:

«Քոչարյանը նիստին ներկա է։ Անընդհատ խոսում է։ Ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ինչ կարող եմ ասել, ապացուցվեց՝ ջուր է»,- պնդել է պաշտպանը: