Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում, և իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որ հետագա քայլերի վերաբերյալ հստակություն մտցվի»,- ասել է Կարապետյանը, հայտնում է Araratnews.am-ը։

Նա հավելել է նաև, որ Նուբարաշենում անտառ հիմնելու ծրագիր կա։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ Օպերայի հարակից տարածքների բոլոր սրճարանների ապամոնտաժման հետ կապված գործընթացը շարունակական է լինելու, բայց մանրամասներ չի հաղորդել։