Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված «Գործարարություն» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Մի շարք միջոցառումների իրականացման արդյունքում ՝

1. կնվազեցվի վարչարարական բեռը

2. կվերացվեն գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները

3. կպարզեցվի հարկային և մաքսային քաղաքականությունը

4. կսահմանվի արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր։