Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը չհայտարարված այց է կատարել Արարատի մարզի գյուղերից մեկում: Նա զրուցել է բնակիչների հետ, գնումներ կատարում խանութից:

«Նիսյաների ցուցակ ունե՞ք, ինչքա՞ն ա»,- դիմելով վաճառողին՝ հարցրել է Ն. Փաշինյանը:

«Գյուղապետին ո՞նց հանենք, սաղ գյուղը ծախեց, կերավ»,- տեսնելով վարչապետին՝ ասել է այս բնակիչը:

«Սպասի, մի քաղաքականացրու, հլը տենանք՝ ինչ կա չկա, միանգամից դրան մի անցի»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շարունակում է շրջել Արարատի մարզի համայնքներում, նրան է միացել նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը Ն. Փաշինյանին ներկայացրել է Ավշարի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակը: Նա տեղեկացրել է, որ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասադուլ են անում՝ պահանջելով նորանշանակ տնօրենի հրաժարականը, ով մարզպետի մորաքրոջ հարսին նշանակել է ուսմասվար՝ աշխատանքից հեռացնելով երկարամյա մանկավարժին:

«Դե վերջացրեք էլի: Այո, մորաքրոջս հարսն է, բայց ոչ մի նշանակում, փոփոխություն չի եղել: Հարցը փակվել է, ոչ մեկ չի ազատվել»,- արձագանքել է մարզպետը, ով ավելի ուշ փորձում էր վարչապետին պարզաբանումներ ներկայացնել: