Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է․

«Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումից մնացած գույքը և որոշ շինարարական մասեր կտրամադրվեն տարբեր բարեգործական կազմակերպությունների կամ Երևանի այլ շրջաններում օգտագործման համար:

Շինարարական տարբեր մասեր տեղավորելու ենք «Երևանտրանս» ՓԲԸ-ին պատկանող տարածքում, որոշները՝ Կենտրոն կանաչապատման պոմպակայանում: Եթե նրանց պետք չլինի և գտնվեն մարդիկ, որոնց պետք լինի, խնդրեմ, կարող ենք տրամադրել նման բարեգործական ծրագրերի համար»:

Անդրադառնալով Օպերայի տարածքի ապագա տեսքին և ճարտարապետական լուծումներին՝ Մնացականայանը նշել է.

«Արդեն կան նախագծեր, ընդամենը մի քանի օր զինվեք համբերությամբ և կտեսնեք»: