Վատ եղանակի հետևանքով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 45 չվերթ։

«Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է չորս չվերթ, ևս 6-ը չեղարկվել է։ Առավել շատ չվերթներ հետաձգվել են Դոմոդեդովո օդանավակայանում՝ 9-ը հետաձգվել են, 11-ը՝ չեղարկվել։

Ավելի վաղ Հիդրոմետ ծառայությունը հայտարարել էր քամու ուժգնացման վտանգի մասին, հայտարարվել էր վտանգավորության դեղին աստիճան։

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջի համաձայն, Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ հետաձգված կամ չեղարկված չվերթներ չկան։