Մարտի 18-ի երեկոյան «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հարություն Չոբանյանի՝ «Հայաստանի հետքերով» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի բնության գեղատեսիլ վայրերը՝ հարուստ ու ինքնատիպ բնության պատկերներով և մշակութային արժեք ներկայացնող կոթողներով:

Նշենք, որ Հարություն Չոբանյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2014թ-ից: 2019թ-ին հանդես է եկել անհատական ցուցահանդեսով, այս մասին տեղեկացնում է ՆԱՄ-ը: