Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջատար Աշոտ Կարապետյանը Թուրքիայում ընթացող միջազգային վարկանշային մրցաշարի ոլորավայրէջքի մեկնարկում գրավել է երկրորդ տեղը՝ առաջատարին զիջելով ընդամենը 2.54 վայրկյան։ Մրցաշարին մասնակցում են նաև լեռնադահուկորդներ Արսեն Ղազարյանը, Հարություն Հարությունյանը, Ժիրայր Առաքելյանը և Մայիս Եղիազարյանը։ Վաղը կմեկնարկեն կրկին ոլորավայրէջք ձևում:

Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մրցավարների որոշմամբ 2:3 հաշվով նվաճել են բրոնզե մեդալներ:

Հիշեցնենք, որ մինչ այս բրոնզե մեդալ էր նվաճել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: