Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։

Մարզպետը եկել է, խոսել բնակիչների հետ, սակայն բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Այս մասին հայտնել է Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը։

Մարզպետը բնակիչներին ասել է, որ հենց վաղվանից էլ կսկսեն ուսումնասիրություններ անել ՀԷԿ-ում, հասկանալու, թե արդյոք ՀԷԿ-ի աշխատանքը վնասու՞մ է գյուղերին, թե՞ ոչ, սակայն բնակիչները պնդել են, որ ՀէԿ-ի աշխատանքը պետք է դադարեցվի։ Բնակիչներն ասել են, որ մինչև ՀէԿ-ի գործունեությունը չդադարեցվի, իրենք չեն բացի Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։

Հենրիկ Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ 4 ամիս առաջ, գյուղի բնակիչները դարձյալ թույլ չեն տվել նախարարությունների ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել ՀէԿ-ում.

«Ժողովուրդը պնդում է՝ ՀԷԿ-ի աշխատանքը վնաս է գյուղին ու վերջ, ոչ մի ուսումնասիրություն»։