«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքացին պարզել է, որ առանց իր իմացության իրեն պատկանող տնամերձ հողամասը 2005թ-ին կառավարության որոշմամբ ճանաչվել է համայնքի սեփականություն և համալրել համայնքի հողի պահուստային ֆոնդը, իսկ 2016թ-ին վաճառվել է այլ քաղաքացու:

Միևնույն ժամանակ քաղաքացին պնդում է, որ երբեք դիմում չի ներկայացրել հողից հրաժարվելու վերաբերյալ, չի եղել նաև դատարանի որոշում հողը քաղաքացուց վերցնելու վերաբերյալ:

Մինչ օրս, սակայն, քաղաքացու վրա շարունակում է տվյալ հողի հարկը հաշվարկվել:

Ժամանակին կեղծիքի մեծ մեքենա է աշխատել և վստահ եմ, սա միակ դեպքը չէ:

Ուսումնասիրություններ են կատարվում»: