Գազավորված ըմպելիքների թանկացման դեմ բողոքող քաղաքացիները հավաքվել են կառավարության դիմաց։ Նրանց են միացել գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները։

Մասնակիցները նշում են, որ խնդիրը չլուծվելու դեպքում բողոքի ակցիաները շարունակական են լինելու։

Հիշեցնենք, որ նրանք պայքարում են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման դեմ։