Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանում Նովրուզի կապակցությամբ ավելի քան 400 ազատզրկվածի ներում շնորհելու որոշումը: Այդ մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (ЕВС) պաշտոնական հայտարարության մեջ:

Ներում ստացածների թվում են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների անդամներ, բլոգերներ ու լրագրողներ:

«Այդ քայլը հավանություն է ստացել»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

ԵՄ-ն ակնկալում է, որ ըստ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների, Բաքուն առաջիկայում ևս նմանատիպ քայլեր կձեռնարկի: ЕВС-ում նշել են, որ Եվրամիությունը կշարունակի գործակցությունն Ադրբեջանի հետ, ընդլայնելու համար համագործակցությունը, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում, ինչը «փոխհարաբերությունների կարևոր տարր է»: