Մարտի 18-24 Ճապոնիայի Սայտամա քաղաքում կկայանա գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին:

Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը: