Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ, հայտնում է NBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Հաղորդվում է 3 տուժածի մասին, որոնցից մեկը 18 տարեկան է, մյուսը՝ 23. վերջինները հոսպիտալացվել են: Իրավապահներին դեռևս չի հաջողվել ձերբակալել հանցագործին:

Միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Մանհեթենի Հարլեմ շրջանում։