ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու հողատարածքները շուկայականից ցածր գներով ժամանակին սեփականաշնորհվել են նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

«Երբ իմացանք, որ ԱՏԳ-ն ընդհանրապես հողատարածք չունի, սկսեցինք դրանով զբաղվել: Պարզվեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ սեփականաշնորհել են ԱՏԳ-ի բոլոր հողերը՝ ծիծաղելի գներով, նախապես իմանալով, որ այդ հատվածում ԱՏԳ է բացվելու»,- ասել է վարչապետը:

Նա տեղեկացրել է, որ առաջին բանը, որ արեց կառավարությունը՝ այդ մարդկանց քաղաքակիրթ ձևով առաջարկելն էր, որ կամավոր կերպով վերադարձնեն հողերը:

«Նրանք մերժեցին, մենք ասացինք, որ ավելի մանրամասն կծանոթանանք պատմությանը, և քրգործ է հարուցվել: Որևէ կասկած չկա, որ այդտեղ կա չարաշահում»,- ասել է վարչապետը: