2018թ-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն 96 օտարերկրյա քաղաքացու է ներառել «սև ցուցակում» Արցախ այցելելու համար: Այդ մասին Interfax.az-ին հայտնել են Ադրբեջանի կառավարությունում:

Բաքուն 2013թ-ին հրապարակել է Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը», որոնց մուտքն Ադրբեջան արգելվում է: Ցուցակը պարբերաբար թարմացվում է:

Կառավարության տվյալներով 2014-2018թթ. ցուցակից 40 անուն հանվել է, քանի որ նրանք դիմել են ադրբեջանական կողմին համապատասխան դիմումով և «ներողություն խնդրել»:

Ադրբեջանի ԱԳՆ տխրահռչակ «սև ցուցակում» այժմ օտարերկրյա 803 քաղաքացու անուն կա: