Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ որևէ քաղաքական կամ ռազմական գործչի սխալ հայտարարությունից հետո փորձում ես հիշեցնել պատմական փաստերի մասին և խնդրում, որ դասեր քաղեն պատմությունից, միանգամից հայտնվում է ռազմահայրենասեր մի մասսա և սկսում քեզ հիշեցնել նրանց կենսագրությունը: Միանգամից բոլորը դառնում են անձեռնմխելի: Սկսում են քեզ հարցերի շարան, թե դու ի՞նչ ես արել հայրենիքի համար, որ քեզ իրավունք ես վերապահում քննադատել հերոսներին: Ժողովուրդ ջան, ձեզ համար կուռքեր մի ստեղծեք: Բոլորս էլ սխալվելու հատկություն ունենք: Մի հերոսացրեք, որպեսզի հետո ցավոտ չլինի ձեր հերոսին կորցնելը: Ինձ համար հերոսներ չկան, կան գնահատվածներ և մարդիկ, որոնք այդպես էլ չեն գնահատվել և որոնք ավելի շատ են: Իսկ մեր երկրում հերոս դառնալն ավելի հեշտ է, քան հերոս մնալը: Ռազմահայրենասերերին էլ խնդրում եմ, որ ինձ հայրենասիրության դասեր չտան. ՇԱՏ ՈՒՇ Է...»: