Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է $5 մլն-ի ներդրում կատարել՝ ջրի արտադրության գործարան հիմնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշել է, որ Լոռու մարզում 50-ից ավելի ներդրումային ծրագիր է ներկայացվել՝ զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: