Ալաբաման դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը:

Ալաբամա նահանգի ղեկավար Քոյ Իվին է ստորագրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հռչակագիրը։ Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով նահանգապետին նման որոշման համար:

Հանձնախումբը հիշեցրել է նաև, որ միակ նահանգը, որը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է։