ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում ՀՀ քր օր-ի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է պաշտոնական կեղծիք կամ անփութություն ցուցաբերելու փաստով:

Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները պարզել են, որ Բագրատունյաց փողոցի 69/2 հասցեում 2016-2019 թթ. ընթացքում անհատ ձեռներեց Արայիկ Խաչատրյանն առանց համապատասխան թույլտվության և տեղական տուրք չվճարելով՝ մատուցել է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայություններ, սակայն նշված գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ ցուցաբերել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք:

Նրանց պարտականությունների չկատարման արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 4 մլն 500 հազար դրամի վնաս: