Ղազախստանում 5 քաղաքների կենտրոնական փողոցներն այսուհետ կկոչվեն երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով, հաղոդում է «Хабар 24»-ը:

«Մասլիխաթի (տեղական ներկայացուցչական մարմին – Tert.am) պատգամավորները համապատասխան որոշումը միաձայն ընդունեցին: Այդ կերպ Պավլոդարի կենտրոնական փողոցը Նազարբաևի պողոտա կանվանվի»,- ասել է Թարազա քաղաքի մասլիխաթի պատգամավոր Գուլամ Ումարովը:

Նման որոշում են կայացրել նաև Պետրոպավլովսկ, Աթիրայ և այլ քաղաքների ինքնակառավարման մարմիններում:

«Քաղաքները, օբյեկտներն ու փողոցները երկրի պատմության մեջ մեծ ներդրում ունեցած հայտնի անձանց անուններով կոչելը հին ավանդույթ է: Մեր սերունդները պետք է հիշեն, թե ինչից է սկսվել Ղազախստանի պատմությունը»,- ասել է «Ղազախստանի Բնակարանային տնտեսության արդիականացման և զարգացման կենտրոն» ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Խուդյակովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր երկրի մայրաքաղաք Աստանան Նազարբաևի պատվին Նուրսուլթան վերանվանել: Խորհրդարանը նույն օրն իսկ մայրաքաղաքը վերանվանելու մասին օրենք էր ընդունել: