ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստի ժամանակ հայտնել է․

«Ներկայումս Պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտող հարց է տվել՝ «Այսինքն ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հա՞րց է քննարկվում»։

«Մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողներինը»,- պատասխանել է Տոնոյանը։