ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«WHISE Embleema միջազգային կոնսորցիումի պատասխանատուներ Ալեքսիս Նորմանդի և Վահան Սիմոնյանի հետ քննարկեցինք Հայաստանում թվային առողջապահության զարգացման հեռանկարները։ Նրանք ինձ տեղեկացրեցին, որ արդեն սկսել են WHISE Armenia հիմնադրամի գրանցման աշխատանքները, որը պետք է զբաղվի տվյալների թվայնացմամբ, մշակմամբ, ագրեգացմամբ, դեպի Հայաստան կլինիկական հետազոտությունների ներգրավմամբ»։