Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Այսպիսի որոշում է հրապարակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցած կարգապահական վարույթի արդյունքում պարզել է ու արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։

Որոշումը կարելի է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու իր ղեկավարած կառույցի իրավաբանները համաձայն չեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից կայացրած որոշման հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա կարծիք է հայտնել, որ հանձնաժողովը պետք է վարույթ չհարուցեր, հայտնում է Panorama.am-ը:

Ծառայության ղեկավարի խոսքով, ինքը դատական կարգով վիճարկելու է հանձնաժողովի որոշումը։