Ռուսաստանն Աֆրինում իրականացվող օպերացիայի կապակցությամբ առարկություններ չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է NTV-ը:

Յըլդըրըմը նաև հայտարարել է, որ «Անկարան կապ է պահպանում Դամասկոսի հետ Մոսկվայի և Թեհրանի միջնորդությամբ»: Թուրքիայի վարչապետը հավելել է, որ եթե որևէ մեկը Աֆրինում աջակցի քրդերին, կդառնա երկրի զինված ուժերի թիրախը:

Նրա խոսքով՝ սիրիական Աֆրինում Թուրքիան զինված օպերացիա է իրականացնում սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով. «Օպերացիան չորս փուլով կիրագործվի՝ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար, որը կմաքրվի ահաբեկիչներից»: Յըլդըրըմը նաև հաստատել է, որ Թուրքիան անցել է ցամաքային գործողությունների: