Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել.

«Մարտի 31-ից ապրիլի 6-ը «Դինամո» ՄՀԿ-ում տեղի կունենա պատանիների Հայաստանի առաջնությունը: Վերջերս կայացած Հայաստանի երիատասարդական առաջնությունում աղմուկ բարձրացավ, թե իբրեւ որոշ մարզիկներ չեն կարողացել մասնակցել առաջնությանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է` բոլոր բռնցքամարտիկներն անխտիր կարող են մասնակցել մարտի 31-ին մեկնարկելիք պատանեկան առաջնությանը»։