ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սևան քաղաքում կբացվի մանկական վերականգնողական կենտրոն Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, իսկ 2021թվականից առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։ Այդպիսով Սևանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրին կաջակցեն նաև Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզպետարանը»։