Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ Սուսաննա Սաֆարյանը աշխատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, Հայկական տուրիստական տեղեկատու համակարգում, Ազգային ժողովում և այլն։

Սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Թենեսի տեխնոլոգիական և Լիհայ համալսարաններում։