1877թ-ին այս օրը՝ մարտի 22-ին, Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ և քաղաքում սկսեցին կառուցել արդյունաբերական հիմնարկներ:

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ:

Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը:

Միջնադարում քաղաքը ընդգրկված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում:

Այս տարի՝ 2019թ-ին, Երևանը կդառնա 2801 տարեկան։