Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմակայաններից մեկում անհայտ անձինք մի քանի բալոն գազ են պայթեցրել: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ճապոնական բյուրոն:

Միջադեպը տեղի է ունեցել «Քեմփ Ձուքերան» ԱՄՆ ռազմակայանում, որտեղ գտնվում է ճապոնական բյուրոյի գրասենյակը: Հանցագործության վայրում հայտնաբերվել է, որ պատնեշը վնասված է, ուստի ոստիկանությունը կարծում է, որ անհայտները ներթափանցել են ռազմակայանի տարածք, գրում է Lenta.ru-ն NHK-ի վրա հղումով:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: