Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

Մոսկվայում կայացած Անատոլի Խարլամպիևի անվան գավաթի խաղարկությունում 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (մարզական սամբո) դարձել է մրցաշարի փոխչեմպիոն, 68 կգ քաշային Սամվել Բադալյանը (մարտական սամբո) արժանացել է բրոնզե մեդալի:

Իսպանիայի Գուադալախարա քաղաքում կայացել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 25 պետությունների պատվիրակություններ:

Հայ կարատեիստները 5 մեդալ են նվաճել։ Վահագն Հակոբյանը, Մաքս Վլասյանը և Անդրանիկ Ստեփանյանը նվաճել են ոսկե մեդալներ, իսկ Դավիթ Կարապետյանը և Արման Հովսեփյանը՝ բրոնզե մեդալներ: