Մարտի 26-ին, ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վնասվածքից մահացել է 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը։

Այս մասին հայտնում է ՊԲ պաշտոնական կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։