Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը կարգադրել է ամրացնել պաշտպանական դիրքերը Հայաստանի հետ սահմանին:

Գուլիևը ստուգել է ՀՀ հետ սահմանին գտնվող «Ղազախ» սահմանապահ ուղեկալի անձնակազմի մարտական պատրաստականությունը, հայտնում է Interfax.az-ը գերատեսչության մամուլի ծառայության վրա հղումով:

Գուլիևը կարգադրություններ է արել ՀՀ հետ սահմանին ինժեներաֆորտիֆիկացիոն աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Հանձնարարականներ են տրվել Ղազախի և Աղստաֆայի շրջաններում պաշտպանական միջոցների կատարելագործման, արդիական սահմանային ենթակառուցվածքների ստեղծման, նործառայողական շենքերի և զորանոցների, ինչպես նաև մարտական հենակետերի կառուցման վերաբերյալ: