Ջեֆրի Հարիգյանը առաջադրվել է չորրորդ աստղը ստանալու համար, որպեսզի գլխավորի Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունը։

Եթե թեկնածությունը հաստատվի, ծագումով հայ Հարիգյանը կգլխավորի հրամանատարությունը և կփոխարինի Թոդ Ուոլթերսին, տեղեկացնում է Air Force Times-ը։

Նշենք, որ Հարիգյանը 1985թ-ին ավարտել է ԱՄՆ ՌՕՈւ ակադեմիան, նրա հաշվին F-22, F-15C և MQ-1 Predator ինքնաթիռներով ավելի քան 4100 թռիչքաժամ կա։ Անցած տարվա սեպտեմբերից Հարիգյանը զբաղեցնում էր Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈւ փոհրամանատարի պաշտոնը։