Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Նախագահը կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Արամ Մանուկյանի ներդրումն ազգային-ազատագրական պայքարում և Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման ու պաշտպանության գործում: