Մարտի 21-ին, Վեհափառ Հայրապետ և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը նոր նշանակում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Երկարատև ընդմիջումից հետո Ջավախքում ՀԱԵ-ի վիկիարիատի նոր ղեկավար է նշանակվել: Այս կապակցությամբ «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության վարչությունը, ռուսաստանի բազմաթիվ ջավախահայերի և ՀԿ-ի անունից շնորհավորում է Վեհափառ Վարդապետ Տեր Մաղաքիա Ամիրյանին Սամցխե-Ջավախք-Ծալկայի շրջանում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է․

«Հարգարժան հայր Տեր Մաղաքիա

Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ, Սամցխե-Ջավախք-Ծալկայում ՀԱԵ-ի Վիկիարիատի նոր ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն և Աստծո օգնությամբ գործերի հաջող կառավարում Վրաստանի հայաբնակ շրջանում:

Հայր Սուրբ կոչ ենք անում և խնդրում Ձեզ ենթադրվող պլանների հետ մեկտեղ, սկսել ձեր ծառայությունը մի շարք կարևոր գործողություններով, մասնավորապես՝

  • Յուրաքանչյուր բնակավայրում անցկացնել ընդհանուր հանդիպումներ, ծանոթանալ Սամցխե-Ջավախք-Ծալկայի շրջանի հայ բնակչության հետ:
  • Հրավիրել մարդկանց, տարածաշրջանից, գյուղերից, քաղաքներից և անհատապես հանդիպել հայտնի և հարգված մարդկանց, ինչպես նաև ազգային առաջնորդների և ակտիվիստների հետ:
  • Վերանայել վերջին հինգ տարվա ընթացքում կատարված բոլոր ֆինանսական գործարքներն ու մարդասիրական օգնությունը:
  • Գումբուրդո գյուղում հայկական «Սուրբ Համբարձում» եկեղեցու վերաբերյալ բոլոր նախորդ որոշումները հերքել և անվավեր ճանաչել:
  • Խորն ուսումնասիրել մեր տարածաշրջանի պատմությունը և ավանդույթները:

Ակնկալելով համագործակցություն, որը վստահ ենք կծառայի ի շահ մեր Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայ բնակչությանը և Հայ Առաքելական եկեղեցուն:

Լավագույն մաղթանքներով՝ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության վարչություն»